Միացյալ Նահանգները գրեթե ամեն օր սպառնում է ուժով տապալել Կուբայի կառավարությունը, սակայն վատագույն սցենարի դեպքում այն կհանդիպի անհաղթահարելի դիմադրության, հայտարարել է նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Նրանք մտադիր են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա ունեցվածքը և նույնիսկ տնտեսությունը զավթելու ծրագրերի մասին, որը նրանք փորձում են խեղդել՝ մեզ հանձնվելու պարտադրելու համար։ Սա միակ ձևն է, որով մենք կարող ենք բացատրել դաժան տնտեսական պատերազմը, որը մղվում է որպես կոլեկտիվ պատիժ ամբողջ բնակչության դեմ», – գրել է Դիաս-Կանելը X սոցիալական ցանցում։