Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է. Կարեն Գրիգորյան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է։

Այս ծանր և անդառնալի կորստի լուրը խոր վիշտ ու ցավ պատճառեց ինձ և մեր ամբողջ թիմին։ Լուսինեն առանձնանում էր իր լուսավոր տեսակով, իր աշխատասիրությամբ, գեղեցկությամբ և բարությամբ։ Նա այն մարդկանցից էր, ում ներկայությունը ջերմություն ու դրական էմոցիաներ էր բերում յուրաքանչյուր միջավայրում։

Մենք միշտ կհիշենք նրան՝ որպես բարի, ժպտերես և ներշնչող անհատ, որի հետ շփումը հաճույք էր ու մեծ արժեք։

Լուսինե ջան, հանգչիր խաղաղությամբ։

Թող քո լուսավոր հիշատակը միշտ ապրի մեր սրտերում։

Մեր մտքերն ու անկեղծ ցավակցությունները Լուսինեի ընտանիքի, ընկերների և հարազատների հետ են այս ծանր պահին։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment