Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ

Ֆրանսիայի նհախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին:

«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին ներկայիս համատեքստում», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև հաստատել է, որ Ֆրանսիան պատրաստում է առևտրային նավերի ուղեկցման գործողություններ, որոնք կսկսվեն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

Եվրոպացի դաշնակիցների դիրքորոշման վերաբերյալ Դոնալդ Թրամփը Մակրոնի օգնության պատրաստակամությունը գնահատեց «8-ից 10», բայց ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «ոչ մեկի կարիքը չունի», ունենալով ամենաուժեղ զինված ուժերը։

Leave a Comment