«Թուրքական ուղղաթիռի» մասին պնդումը ապատեղեկատվություն է



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Սոցիալական ցանցերում մարտի 17-ին տարածվել են տեղեկություններ, թե Հայաստանի օդային տարածքը հատել է թուրքական ուղղաթիռ։


«Մարտի 6֊ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների, Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ (նկատել են նաև բնակիչները)»,- ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրել է ակտիվիստ Կարապետ Պողոսյանը։

Օգտատերը որևէ ապացույց չի ներկայացրել՝ որպես լուսանկար կցելով shutterstock գործակալությունից ներբեռնած լուանկար։

Ի՞նչ ուղղաթիռ է հատել ՀՀ սահմանը

Ըստ օդանավերի թռիչքների դիտարկման Flightradar24.com առցանց հարթակի՝ մարտի 6-ին՝ Հայաստանի ժամանակով առավոտյան 11-ի մոտակայքում, Հայաստանի օդային տարածքը հատել է մասնավոր UP-BL017 ուղղաթիռը, որը Կարսից ուղևորվում էր Բաքու։

Սակայն այն գրանցված է ոչ թե Թուրքիայում, այլ Ղազախստանում։


Ղազախստանի փոքր ավիացիայի ասոցիացիայի տվյալներով՝ UP-BL017 մասնավոր ուղղաթիռ է, որը գրանցված է Ղազախստանում։

Այն Bell-505 Jet Ranger X մոդելի քաղաքացիական ուղղաթիռ է, որն օգտագործվում է չարտերային թռիչքների համար։

Այս օդանավը ժամանակակից Bell-505 Jet Ranger X մոդելի ուղղաթիռ է (գործարանային համարը՝ 65201), որը նախատեսված է ուղևորափոխադրումների համար։ Պաշտոնական փաստաթղթերում ուղղաթիռի սեփականատեր է նշված «SHOFA L.L.C» ընկերություն, իսկ շահագործողը ղազախական «Q-AVIA» (ՏՕՕ «Q-AVIA») ավիաընկերությունն է։ Սա ոլորտում մեծ փորձ ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2008 թվականին և տեղակայված է Ալմաթիի մոտ գտնվող Բորալդայ օդանավակայանում։ «Q-AVIA»-ն մասնագիտացած է փոքր ավիացիայի ոլորտում՝ իրականացնելով պատվիրված չարտերային թռիչքներ։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment