Դեղորայքից թունավորվել է 811 մարդ. Ինչ է վկայում պաշտոնական վիճակագրությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

2025 թվականին արձանագրվել է թունավորումների 2839 դեպք։ 

Նույն աղբյուրի համաձայն՝  գրանցված թունավորման դեպքերից 139-ը սննդից է, 468-ը՝ ալկոհոլից, 804-ը՝ դեղորայքից, 280-ը՝ շմոլ գազից, իսկ բնական գազից՝ 9-ը։

Արդյունաբերական և կենցաղային քիմիական նյութերից թունավորվորման 565 դեպք է գրանցվել, իսկ այլ աղբյուրներից՝ 574-ը։ 

Թունավորման դեպքերից տուժածների թիվը կազմել է 3250-ը, որից 811-ը թունավորվել է դեղորայքից։ 

3250 տուժած անձանցից 19-ը մահացել է թունավորումներից, նրանց թվում 3-ը՝ դեղորայքից, իսկ 2-ը շմոլ գազից։

«Փաստինֆո»-ն վիճակագրական կոմիտեից տեղեկանում է նաև, որ 2025 թվականին մայրաքաղաքում գրանցվել է 1422 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպք, իսկ ամբողջ Հայաստանում, ընդհանուր առմամբ,  3042 դեպք։

Leave a Comment