ՖԻՖԱ-ն մերժել է Իրանի խաղերը Մեքսիկա տեղափոխելու առաջարկը

ՖԻՖԱ-ն մերժել է Իրանի խաղերը Մեքսիկա տեղափոխելու առաջարկը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես մերժել է Իրանի հավաքականի մասնակցությամբ Աշխարհի առաջնության խաղերը Մեքսիկա տեղափոխելու առաջարկը։ Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ծայրահեղ լարված հարաբերություններին և Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանը հաջորդած աշխարհաքաղաքական ճգնաժամին, ՖԻՖԱ-ն պնդում է, որ խաղացանկում փոփոխություններ չեն լինի։

Կառույցի որոշման համաձայն՝ Իրանի հավաքականը դեռևս պարտավոր է իր խմբային փուլի երկու հանդիպումներն անցկացնել Լոս Անջելեսում և մեկը՝ Սիեթլում, ինչպես նախատեսված էր սկզբնական ժամանակացույցով։

Այս զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարության ֆոնին, ով նշել էր, թե իրանցի ֆուտբոլիստների ներկայությունը մրցաշարին նպատակահարմար չէ՝ հղում անելով նրանց «սեփական կյանքին և անվտանգությանը»։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը սա մեկնաբանել էր որպես ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայություն և փորձել էր Մեքսիկայի միջնորդությամբ տեղափոխել հանդիպումները։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment