Միանում եմ բաց, ազատ, վերկուսակցական հարթակ հանդիսացող «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան


Հասարակություն


Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. գրել է տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը և մանրամասնել. 

««Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը բերել ծանր մարտահրավերների դիմագրավող մեր երկրի խնդիրների լուծմանը։

Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը ու կարողությունները ի նպաստ բերել նրա ազգաշահ առաջխաղացմանը»։


Leave a Comment