Տասնամյակների առեղծվածը բացահայտվում է․ Reuters-ը՝ Բենքսիի հնարավոր ինքնության մասին

Reuters-ը հրապարակել է Բենքսի կեղծանվամբ փողոցային նկարչի ինքնության վերաբերյալ բազմամյա հետաքննության արդյունքները: Հետաքննության համաձայն՝ Բենքսիի իրական անունը կարող է լինել Դեյվիդ Ջոնս, իսկ նախկինում նա հայտնի է եղել որպես Ռոբին Գանինգհեմ։ Նրա ինքնությունը տարիներ շարունակ փորձել են բացահայտել թե՛ լրագրողները, թե՛ երկրպագուները։

Լրագրողները  զրուցել են տասնյակ աղբյուրների  և փորձագետների հետ, ուսումնասիրել են լուսանկարներ, ինչպես նաև նախկինում չհրապարակված դատական փաստաթղթեր ու ոստիկանության հաշվետվություններ։  Փաստաթղթերը վերաբերում են նրա ԱՄՆ-ում ձերբակալությանը և 2022 թվականին Ուկրաինա կատարած այցին։ 

Բենքսիի փաստաբան Մարկ Ստիվենսը չի հաստատել այս տեղեկությունները և զգուշացրել է, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել արվեստագետին և խաթարել նրա գործունեությունը։

Հետաքրքիր է նաև, որ 2003 թվականի հարցազրույցում, որը հրապարակվել է ավելի ուշ, նկարիչը իրեն ներկայացրել է որպես «Ռոբբի»։

Չնայած նոր բացահայտումներին՝ Բենքսիի իրական ինքնությունը շարունակում է մնալ պաշտոնապես չհաստատված։

Leave a Comment