Արմավիրի 68-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ավելի քան 12 կգ չորացված թմրամիջոց

Արմավիրի 68-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ավելի քան 12 կգ չորացված թմրամիջոց

17 մարտի 2026 – 15:11 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը իր տան և հարակից շինությունների տարածքում պահել է կանեփից պատրաստված թմրամիջոց, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվել է և հաստատվել։ Նույն օրը տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

«Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment