Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր Երևանում անցկացվեց հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը՝ նվիրված հանրային կառավարման բարեփոխումներին։
Վերջին տարիներին Հայաստանում իրականացված պետական ծառայությունների բարեփոխումները կարևոր հիմք են ձևավորել կառավարման համակարգի արդիականացման համար։
Երևանը այս գործընթացում ևս ակտիվ դեր ունի՝ հանդես գալով որպես նորարարական հարթակ՝ կառավարման և քաղաքային ծառայությունների արդիականացման իր փորձով, որը պատրաստ ենք կիսել մյուս համայնքների հետ։
Մեր քաղաքում ձևավորվող այս փորձը, ինչպես նաև երկրում իրականացվող բարեփոխումները, միտված են Հայաստանի Հանրապետության ներուժի լիարժեք իրացմանը և զարգացմանը առաջատար երկրների հետ համընթաց՝ ապահովելով նաև հասանելի և արդյունավետ ծառայություններ քաղաքացիների համար»։
