Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում

Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այսօր սպորտային մարմանամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին, Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment