Ղրիմում տղամարդը կրակել է ոստիկանների վրա

Ղրիմում տղամարդը կրակել է ոստիկանների վրա

Տղամարդը կրակել է չորս ոստիկանների ուղղությամբ, որոնք Ղրիմում իր տուն էին այցելել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, հայտնել են Ղրիմի և Սևաստոպոլի քննչական կոմիտեից:

«Տանտերը, չցանկանալով իրավապահներին թույլ տալ մուտք գործել բնակարան, մի քանի անգամ կրակել է նրանց վրա՝ պատճառելով վնասվածքներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկանների վրա կրակելուց հետո 49-ամյա տղամարդը հրկիզել է իր մեքենան, փորձել այրել տունը։ Նա ձերբակալված է:

Leave a Comment