Ասացվածք կա, ասում են՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է», Լուսին թռնելը մեզ համար խակ է. գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայություն կա. Փաշինյան



Tert.am-ը գրում է.


Ցանկացած չլուծված խնդիր, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում, հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է, որովհետև այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաև, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։ Այս մասին Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ Միացյալ Նահանգների` դեպի Լուսին «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար  աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000 այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment