Ոնց նախկին ռեժիմի մաս եղել եք, էդպես էլ շարունակում եք լինել. Գալջյան

Ոնց նախկին ռեժիմի մաս եղել եք, էդպես էլ շարունակում եք լինել. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

««Մայր Հայաստան» խմբակցության անդամներն են Քոչարյանի համագումարին: Այն նույն խմբակցության անդամները, որոնք երկու տարի շարունակ ասում էին, թե Քոչարյանի հետ իրենց ուժը կապ չունի, և իրենց առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, ով էլ նախկինում Քոչարյանի խմբակցության անդամ էր, հիմա կիսվել են երկու մասի կեսը` Թևանյանի հետ Ծառուկյանի մոտ է կեսն էլ`Քոչարյանի ու ուզում են համոզել, որ իրենք լրիվ նոր և առողջ ուժ են ու իրար հետ կապ չունեն:

Չէ’, պարոնայք, դուք ոնց նախկին ռեժիմի մաս եղել եք, էդպես էլ շարունակում եք լինել ու կրել ամբողջ քաղաքական պատասխանատվությունը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment