Մարտի 17-ից Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում կլիմայական գարուն է, որովհետև օդի միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա երեք օրերին հարավարևմտյան կիսատ հովտային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 4-6 աստիճանով, և լեռնային մարզերում ցերեկը կունենանք +10, նախալեռնային հատվածներում մինչև +15։ Հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում, ցերեկային ջերմաստիճանը կհասնի մինչև +17-ից +18 աստիճանի։
Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20-ից Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները հարաբերության ողջ տարածքում կվերսկսվեն։
