
Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների վրա, մի շարք հարվածներ են հասցրել «իրանական ռեժիմի» ենթակառուցվածքներին՝ Թեհրանում, Շիրազում և Թավրիզում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Թեհրանում հարվածներ են հասցվել Իրանի անվտանգության մարմիններին պատկանող հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ հետախուզության նախարարությանը և «Բասիջին»։ Բացի այդ, հարվածներ են հասցվել ԱԹՍ-ների, բալիստիկ հրթիռների և ՀՕՊ համակարգերի պահեստավորման և արձակման համար օգտագործվող օբյեկտներին։
Շիրազում թիրախավորվել են ներքին անվտանգության ուժերի հրամանատարական կենտրոնն ու բալիստիկ հրթիռների կայանը։
Թավրիզում ոչնչացվել են իրանական ռեժիմի լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
במטס משולב בטהרן, שיראז וטיבריז: צה״ל תקף תשתיות של משטר הטרור האיראני בשלושה מרחבים במקביל
צה״ל ממשיך להעמיק את הפגיעה בכלל מערכיו ויכולותיו של משטר הטרור האיראני.
עשרות מטוסי קרב של חיל האוויר בהכוונת אמ״ן, השלימו אתמול מטס תקיפה נרחב לעבר תשתיות של משטר הטרור האיראני בשלושה… pic.twitter.com/OEULYJR3QA
— צבא ההגנה לישראל (@idfonline) March 17, 2026