Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել։

Ըստ Սուրենյանի՝ այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, ջերմաստիճանը բարձր է +5 աստիճանից:

Նա նաև հիշեցրել է, որ գարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր, այնուհետև Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն, ու մարզերի մեծ մասում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ:

Տեսանյութին կից Սուրենյանը գրել է․

«Բարի գալուստ կլիմայական գարուն»։

Leave a Comment