Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում անվտանգություն չի բերում։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունը չի ապահովում անվտանգություն՝ ընդգծելով, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։
«Մերձավոր Արևելքի դեմքն ու կարգը կփոխվեն, բայց ոչ ըստ ԱՄՆ-ի ծրագրերի։ Մենք՝ տարածաշրջանի իսլամական երկրներս, տարածաշրջանային կարգ ու անվտանգություն կհաստատենք՝ թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական ոլորտներում»,- ասել է Ղալիբաֆը։
Նա նաև նշել է, որ ամերիկյան ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։