17 մարտի 2026 – 11:50 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգնտվի Օմանի Սուլթանությունում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։