
Իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի վաղ նախազգուշացման AN/FPS-117 ռադարը, որը տեղակայված էր Ալ-Քայսումա օդանավակայանում՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևելյան մասում, դուրս է եկել շարքից։ Այս մասին հայտնում է Clash Report-ը։
Նշվում է, որ այս ռադարը ՀՕՊ համակարգի առանցքային տարր է և ունակ է հայտնաբերել ինքնաթիռներ, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ հարյուրավոր կմ հեռավորության վրա։