17 մարտի 2026 – 10:41 AMT
PanARMENIAN.Net – «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժը պատրաստվում է ներգրավվել ընտրական գործընթացում և առաջիկայում քննարկելու է մասնակցության ձևաչափը, ինչպես նաև հնարավոր համագործակցությունները, հայտնում է «Փաստինֆոն»:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2026 թ. հունիսի 7-ին։
Մասնակցության մասին արդեն հայտարարել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որը փորձել է իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել ընդդիմադիր ուժերի համար «նոյյան տապան», ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։