Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
Արաբկիր ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։