Իրանը չի չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան


Միջազգային


Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իմ զրույցի ժամանակ ես ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Ագրեսիայից պաշտպանությունը բնական իրավունք է, որը մենք հիանալի կերպով կարողանում ենք իրականացնել։ Տարածաշրջանում ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ՝ հարևանների հետ մեր հարաբերությունները խաթարելու նպատակով, պետք է դադարեցվի»,- գրել է նա Х սոցիալական ցանցում։


«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը հնարավոր չէ ապահովել մեր երկրի դեմ սիոնիստական-ամերիկյան ագրեսիան անտեսելով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվելու խուլիգաններին։ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի այս ագրեսիան և կհամոզի ագրեսորներին հետևել միջազգային իրավունքին։


Կեղծ տեղեկության հիման վրա և տարածքային նվաճման նպատակով պատերազմ սկսելը միջնադարյան գործողություն է 21-րդ դարում։ Խոսել ագրեսիայի դադարեցման և մեր հողի վրա հարձակման չենթարկվելու երաշխիքների մասին, անիմաստ է»։


Leave a Comment