Իրանի դեմ գործողությունը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ. Դոնալդ Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողությունը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Ես այդպես չեմ կարծում։ Բայց շուտով կավարտվի», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական արշավի հնարավոր ավարտը այս շաբաթ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ 


Leave a Comment