Աֆղանստանը հայտնել է Քաբուլի հիվանդանոցին հարվածի հետևանքով 400 զոհի մասին, Պակիստանը՝ հերքել մեղադրանքները

Աֆղանստանը հայտնել է Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին Պակիստանի ավիահարվածի հետևանքով առնվազն 400 զոհի, 250-ից ավելի վիրավորի մասին: Իսլամաբադը հերքել է, հաղորդում է CNN-ը:

Պակիստանը պնդել է, որ «Թալիբանի» ներկայացրած փաստերը խեղաթյուրված են: Ըստ Իլամաբադի՝ հարվածն ուղղված է եղել ռազմական օբյեկտներին:

«Թալիբանի» մամուլի ծառայությունը հավելել է, հիվանդանոցի մեծ մասը ավերված է:

Աֆղանստանի և Պակիստանի միջև երկարամյա հակամարտությունը փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը վերածվել էր բաց ռազմական առճակատման՝ հարյուրավոր զոհերով և փոխադարձ ավիահարվածներով:

Leave a Comment