«Իրանի ողջ տարածքում հարվածներ են հասցվել ավելի քան 7 հազար թիրախի»․ Թրամփ •

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության մեկնարկից ի վեր Իրանի ողջ տարածքում հարվածներ են հասցվել ավելի քան 7 հազար թիրախների։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Թրամփ-Քենեդի» կենտրոնի խորհրդի անդամների հետ ճաշի ժամանակ։

«Հիմնականում դրանք ռազմական և առևտրային օբյեկտներ էին։ Այժմ հրթիռներ արձակվում են ծայրահեղ հազվադեպ, քանի որ նրանց մոտ քիչ հրթիռ է մնացել։ Նրանք բառացիորեն ոչնչացված են։ Նրանց ՌՕՈւ-ն այլևս գոյություն չունի։ Նրանց ՌԾՈւ-ն կործանված է։ Հակաօդային պաշտպանությունը քայքայված է», — նշել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ին հաջողվել է կրճատել իրանական բալիստիկ հրթիռների արձակումները 90%-ով, իսկ անօդաչուների հարձակումները՝ 95%-ով։ Վերջին շաբաթվա ընթացքում խորտակվել կամ ոչնչացվել է ավելի քան 100 իրանական ռազմական նավ։

«Սա պետք է որ յուրահատուկ ռեկորդ լինի»,- հավելել է նա։

Leave a Comment