Թրամփը նոր հայտարարություն է արել Կուբայի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի վերաբերյալ նոր հայտարարություն է արել՝ ընգծելով, որ համար «պատիվ կլինի վերցնել Կուբան»

«Ես հավատում եմ, որ պատիվ կունենամ գրավելու Կուբան։  Մեծ պատիվ կլինի դա։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է», – Սպիտակ տան լրագրողներին ասել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Թրամփը սպառնացել էր Կուբային թշնամական զավթմամբ, եթե շարունակվի գործարքի մերժումը։ Սակայն, ըստ Թրամփի, զավթումը կարող է նաև «բարեկամական» լինել։

«Ես կարող եմ ազատագրել այն կամ կարող եմ զավթել այն, կարծում եմ՝ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ», – ասել է Սպիտակ տան նախագահը։

Վաշինգտոնի սպառնալիքների և էներգետիկ շրջափակման ֆոնին Հավանան զգուշացրել է, որ պատրաստ է պաշտպանվել և չի զիջի սպառնալիքներին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment