Երևանի հ. 80 դպրոցի խաղահրապարակն ու ֆուտբոլի դաշտը կվերածվեն ժամանակակից մարզադաշտի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի հ. 80 դպրոցի խաղահրապարակն ու ֆուտբոլի դաշտը կվերածվեն ժամանակակից մարզադաշտի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցի բակի խաղահրապարակն ու հանրային ֆուտբոլի դաշտը կհիմնանորոգվի. հայտնում են քաղաքապետարանից:

«Նախագիծը «ԻՆԻՇԸԹԻՎ» ՍՊԸ-ի նվերն է։

Նախատեսվում է իրականացնել շուրջ 765 քմ տարածքի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից մարզական գոտիներ՝ վազքուղիներով, հեռացատկի և թիմային խաղերի համար նախատեսված հատվածներով, ինչպես նաև հանրային ֆուտբոլի դաշտ՝ դպրոցականների և Կիլիկիա թաղամասի մարզասեր բնակիչների համար։

Հիմնանորոգման արդյունքում կունենանք առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ևս մեկ բարեկարգ ու ժամանակակից հանրային տարածք»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment