
Երանի թե պետության լինել-չլինելու հարցը իսկապես կախված լիներ հարկատուների կարգապահությունից, բայց հայկական իրականությունը վկայում է այլ բանի մասին՝ հաճախ հակառակի:
Չնայած 2018-ից ի վեր հարկահավաքն այս երկրում Նիկոլն է, բայց պետությունը տարեցտարի իր սահմանները նեղացնում է. 2018-ի սկզբում Նիկոլը հայկական զորքերը դուրս բերեց նախ այն տարածքներից, որոնք հայկական բանակը Սերժ Սարգսյանի օրոք առանց ավելորդ աղմուկի զբաղեցրել էր, առաջ էր եկել, հետո սանձազերծեծ 44-օրյա աղետը, հետո՝ Արցախի հայաթափումը, հիմա էլ ծրագրում է վերջ դնել Հայաստանի Հանրապետությանը, եթե, իհարկե, կարողանա վերարտադրվել: Ուշագրավ է, որ այս ողջ ընթացքում ՀՀ բյուջեն գրեթե անընդհատ աճել է: Այսինքն՝ մի կողմից աճել է, մյուս կողմից՝ Ադրբեջանն է աճել՝ մեր հաշվին:
Այո, հարկերի վճարումն իսկապես շատ առումներով պետության գոյության կարևորագույն երաշխիք է, սակայն պետականակերտման գործում քաղաքացիների ֆինանսական մասնակցությունը պետք է զուգորդվի իշխանության կոմպետենտությամբ, բացարձակ թափանցիկությամբ և պետության անվտանգությունն ապահովելու իրական կարողությամբ՝ բաներ, որոնք նոր Հայաստանում ուղղակի գոյություն չունեն, մարդիկ չգիգտեն՝ դա ինչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: