Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին երկու շաբաթների ընթացքում Թուրքիան զգալիորեն ավելացրել է բանջարեղենի և որոշ մրգերի արտահանումը Ռուսաստան՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի միջերկրածովյան արտահանման ոլորտի աղբյուրներին։

Ըստ տվյալների՝ բեռնափոխադրումների մեծ մասը գալիս է Անթալիայի շրջանից։ ՌԴ արտահանվող մթերքների շարքում են լոլիկը, վարունգը, պղպեղը և սմբուկը, ինչպես նաև ցիտրուսային մրգերի բեռնափոխադրումների աճ կա։

«Մեր ընկերությունները, որոնք մասնագիտացած են արտահանման մեջ, սկսել են ստանալ Ռուսաստանից պատվերներ, որոնք անսովոր են վերջին տարիների համար։ Արտահանումն իսկապես աճել է», – գործակալությանը հաստատել է Անթալիայի թարմ մրգերի և բանջարեղենի գործակալների ասոցիացիայի ղեկավար Նևզաթ Աքջանը։



Leave a Comment