
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սարքած պատերազմի անատոմիայի մեկ օրինակ.
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) 2021 թվականի զեկույցի՝ Նիկոլի ռեժիմը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների՝ 2018-ից մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76%․․․
Պատկերացրեցի՞ք։
Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։
Եվ սա սարքած, բերված և դիտավորյալ պարտված պատերազմի մի փոքր դետալ է։
Բա էլ ինչեր են ի հայտ գալու իշխանափոխությունից հետո…»։
Աղբյուրը` Արմեն Աշոտյան