Նոր մանրամասներ՝ 1 տարեկան երեխայի առողջական վիճակից

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են ԲԿ-ից: Բժշկական կենտրոնից նաև նշել են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։

Leave a Comment