«Առնվազն 10 օր իրանական համակարգը շատ հստակորեն ցույց տվեց իր կենսունակությունը։ Դա նույնպես պետականության ավանդույթից, արմատներից է գալիս»,- «ԿարՓիս հարցեր» հաղորդման ժամանակ ասել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։
Օրինակի համար նա նշել է. «Լիբիայիում երկրի գլուխը տապալվում է, այդ երկիրը մատնվում է քաոսի, Սադամ Հուսեյնի չլինելու պարագայում Իրաքը մատնվեց քաոսի, Սիրիայում՝ Ասադն ուղղակի երկիրը լքեց ու հեռացավ, բայց Իրանի պարագայում դա չաշխատեց»։
«Եթե Իրանը դիմանա, ապա դա արդեն իսկ հաղթանակ է։ Իրենց համար հաղթանակը Իսրայելին հաղթելն է, մեն-մենակ մնալու պարագայում Իսրայելին հաղթելը, բայց գիտեք, որ Իսրայելը մենակ չի մնում Իրանի հետ, մշտապես ԱՄՆ հովանավորությունն ունի։ Այսինքն դիմանալն իսկ, ըստ էության, Իրանի համար հաղթանակ է։
Դիմանալն՝ այսինքն պահպանել պետության կենսունակությունը, պետության կառավարման կարգը»,- ասել է Վ.Ոսկանյանը։
Նրա կարծիքով, Իրանը տրոհելը շատ հեշտ գործ է։ Ըստ նրա, երկրի միասնականությունն ապահովման գործքիներից մեկը շիականությունն է, պատմական հիշողությունը, ընդհանուր քաղաքակրթությունը, ընդհանուր պատմությունը։
Խոսելով Իրանի ամրության ֆենոմենի մասին, Վարդան Ոսկանյանն ասել է. «Իրանի մշակութային խորքը, այսինքն Իրանի աշխարհագրությունը, քաղաքակրթությունն այնպիսին է, որ այս երկրին տալիս է ռազմավարական խորքի հանգամանք, ոչ միան ռազմական, նաև քաղաքակրթական, մշակութային իմասով։
Ինչպես նաև, պարսակերեն լեզուն, դրանով ստեղծված գրականությունը»։
Իրանագետը նաև ասել է. «Իսլամը չի կարող չլինել քաղաքական։ Իսլամն ինքնին քաղաքական երևույթ է»։
Վարդան Ոսկանյանը նշել է, որ իրանցիների արժանապատիվ կեցվածքը նաև համակրանք է առաջացնում նրանց նկատմամբ հենց նույն թշնամու մոտ. «Թշնամին ամեն դեպքում քեզ համարում է թշնամի, բայց արժանապատիվ կեցվածքը, դիրքորոշումը, խիզախությունը միշտ գնահատվում է»։