NewsPress.am | Երևան–Դուբայ թռիչքները հետաձգվել են

Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթերը հետաձգվել են։

 

«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։

 

Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։

 

Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։

 

Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

 

Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։

 

Որոշ չվերթեր ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան («Ալ Մաքթում»):

Leave a Comment