ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Խարգ կղզում գտնվող Իրանի նավթի պահեստի գրավման հարցը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Նախագահը Խարգ կղզու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցին։
Սակայն, նա հավելել է, որ «դա կարող է փոխվել», եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։ «Նախագահը չի պատրաստվում սպասել և թույլ տալ, որ իրանցիները թելադրեն հակամարտության ընթացքը»,- հավելել է նա։
Մեկ այլ աղբյուր լրատվամիջոցին ասել է, որ Թրամփը կողմ է Խարգ կղզու անմիջական գրավման գաղափարին, քանի որ դա «տնտեսական հարված կլինի ռեժիմին»՝ Թեհրանին զրկելով ֆինանսավորումից։
Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է, որ նման քայլը կպահանջի ակտիվ գործողություններ տեղում և կարող է Իրանի կողմից պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի նավթային օբյեկտներին և խողովակաշարերին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային։
Թրամփը մարտի 14-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը հարվածել են Խարգ կղզում գտնվող ռազմական թիրախներին։ Նա ասել էր, որ նավթային-ին ենթակառուցվածքներին չհարվածելու որոշումը միտումնավոր էր։ Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է վերանայել այս որոշումը, եթե Իրանը շարունակի խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
