«Սյունիքից ահազանգեր եմ ստացել». Հայկ Նահապետյան

«Սյունիքից ահազանգեր եմ ստացել». Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, խոսել է Սյունիքի մասին. «Ահազանգեր ունեմ մարզից. մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, որովհետև Ադրբեջանը բարձունքների վրա է… Փակվում են դպրոցներն ու մանկապարտեզները: Պատկերացնում եք՝ 229 դպրոց փակվում է, բառ են մտցրել, բայց փակել բառը չկա: 99 աշակերտ ունեցող դպրոցը փակվում է. աշակերտները համայնքից պտի գնան կենտրոն, հետ գան: Ծնողները էլ բան ու գործ չունեն, պտի սաղ օրը երեխեքին էդքան ճամփեն տանեն, բերեն: Ասածս ինչ է, իրավիճակ է ստեղծվում, որ գյուղերը դատարկվեն»,- ասել է նա:

Հայկ Նահապետյանի ասուլիսը

Leave a Comment