Լոնդոնը մերժեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը

Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ռազմածովային նավեր ուղարկել Օրմուզի նեղուց՝ միջազգային առևտրային նավերի ուղեկցման համար առաջարկվող առաքելությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ նշելով, որ Լոնդոնը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը։

Նույն աղբյուրի տվյալներով՝ նման քայլի պատրաստ չեն նաև Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան։ Ճապոնիան և Ավստրալիան ևս հայտարարել են, որ ներկայումս չեն նախատեսում իրենց ռազմածովային ուժերն ուղարկել Մերձավոր Արևելք՝ նեղուցով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ Վաշինգտոնը մտադիր է արդեն այս շաբաթ հայտարարել նավերի ուղեկցման համար միջազգային կոալիցիա ձևավորելու մասին։ Նախաձեռնության նպատակն է ապահովել նավագնացության անվտանգությունը Օրմուզի նեղուցում։

Թե որ երկրներն են պատրաստ միանալ հնարավոր կոալիցիային, դեռևս չի հրապարակվել։

Leave a Comment