Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոյ թաղամասի ճանապարհի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության նիստում անդրադարձել է Նոյ թաղամասի ճանապարհի կառուցմանը։
Նա հայտնել է, որ մասնավորի կողմից կա ճանապարհը կառուցելու առաջարկ։
«Եթե չեմ սխալվում գլխավոր հատակագծում նույնպես պետք է, որ այդ ճանապարհի հետագիծը ունենանք», – նշել է Ավինյանը։
Քաղաքապետը հանձնարարական է տվել Անշարժ գույքի կառավարման, ինչպես նաև Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին՝ գերատեսչություններից ակնկալելով որոշակի լուծումներ։