Իրանի հրթիռային պահեստների զգալի մասը չի վնասվել. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս


Միջազգային


Իսլամական Հանրապետության հրթիռային զինանոցի զգալի մասը մնացել է անվնաս Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումներից հետո։

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որին հղում է կատարել Fars լրատվական գործակալությունը։

«Իրանի հրթիռային պահեստներից շատերը մինչ օրս չեն տուժել ռազմական գործողություններից», – նշել են ԻՀՊԿ պաշտոնյաները։

Ավելին, ռազմական ղեկավարությունը նշել է, որ Թեհրանը ներկայումս հարվածների համար հիմնականում օգտագործում է մոտավորապես 10 տարի առաջ արտադրված զինամթերք, մինչդեռ 2025 թվականի երկրորդ կեսին արտադրված հրթիռների մեծ մասը, նրանց պնդմամբ, մնում է չօգտագործված:

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել ԱՄՆ չորս բազաների։ Տեղեկատվության համաձայն, թիրախների թվում են եղել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ և Ալ-Ադիրի ավիաբազաները, ԱՄԷ-ի Ադ-Զաֆրան և Բահրեյնի Շեյխ Իսան։


Leave a Comment