Իսրայելի 91-րդ ՀաԳալիլ դիվիզիան սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի՝ նպատակն է ընդլայնել տարածքը հետագա մարտական գործողությունների համար։
«Գործողությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և տարածքում գործող ահաբեկիչների վերացումը՝ սպառնալիքները վերացնելու և հյուսիսի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու նպատակով», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։
Ցամաքային ներխուժմանը նախորդել են օդային և հրետանային հարվածներ, որոնք ուղղված էին թշնամու մարտական կարողությունները ճնշելուն։