Թրամփը ՆԱՏՕ-ին և այլ երկրներին հորդորել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցի շրջան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին և այլ երկրներին հորդորել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցի շրջան՝ ապահովելու առևտրական նավերի անվտանգ անցումը, հայտնել է նա Truth Social-ում:

Նա հավելել է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե որ երկրներն են իրականում օգնում ԱՄՆ-ին այս «շատ փոքր նախաձեռնությունում»: ԱՄՆ նախագահն ասել է, որ Հորմուզի նեղուցում «կարգուկանոնի պահպանման» շուրջ բանակցություններ է վարել մոտավորապես յոթ երկրների հետ:

Թրամփը Չինաստանն անվանել է այդ երկրներից մեկը՝ ընդգծելով, որ այն մեծապես կախված է նավթի մատակարարումներից, որոնք անցնում են այդ ջրային ճանապարհով:

Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, որ եթե այլ երկրների կողմից արձագանք չլինի, դա կարող է «շատ վատ լինել ՆԱՏՕ-ի ապագայի համար»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «շատ բարյացակամ» է եղել իր եվրոպացի դաշնակիցների նկատմամբ:

Թրամփը շեշտել է, որ «շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», եթե դաշնակիցները չօգնեն ապահովել Հորմուզի նեղուցով անցումը:

Իրանը փակ է պահում նեղուցը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի իր դեմ հարձակման: Սա հանգեցրել է նավթի գնի կտրուկ բարձրացմանը:

Leave a Comment