Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է հարավային Լիբանանում «թիրախային ցամաքային գործողությունների» նոր փուլի մեկնարկի մասին։ Գործողության հիմնական նպատակը լրացուցիչ բուֆերային գոտու ստեղծումն ու Իսրայելի հյուսիսային բնակավայրերի անվտանգության ապահովումն է։
Իսրայելական ուժերը զգալիորեն խորացրել են իրենց ներկայությունը լիբանանյան տարածքում.
91-րդ «Գալիլեա» դիվիզիան շաբաթ ուշ երեկոյան ռեյդ է սկսել հարավային Լիբանանի արևելյան հատվածում։ Իսրայելցի զինվորականների փոխանցմամբ՝ բախումների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են «Հեզբոլլահի» մի քանի զինյալներ։
