Գորիսի փոխքաղաքապետն ազատման դիմում է գրել


Քաղաքականություն


Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել է, որ ազատման դիմում է գրել.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,

Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի  մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր  բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը  հայրենիքի  նկատմամբ անփոփոխ են»:


Leave a Comment