Հավաքականը նվաճել է 2 ոսկե,1-ական արծաթե և բրոնզե մեդալներ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․Հունահռոմեականների Մ-23 հավաքականը ԵԱ-ան թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը։
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Հավաքականը նվաճել է 2 ոսկե,1-ական արծաթե և բրոնզե մեդալներ։
Մրցանակը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Նշենք, որ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ:
Բրոնզե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթի է արժանացել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը: