Սպասվում է ձյուն, ձնախառն անձրևի և անձրև. եղանակը Հայաստանում

 Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում մարտի 16-ին սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Leave a Comment