Ամեն ինչ պարզ կդառնա միայն բժշկական հետազոտությունից հետո •

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Inter Milan-ի և Atalanta -ի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում։

Լրագրող Pasquale Guarro-ի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի մոտ առաջացել է մկանային խնդիր։ Վնասվածքի աստիճանը և խաղադաշտ վերադառնալու հնարավոր ժամկետները պարզ կդառնան բժշկական մանրամասն հետազոտություններից հետո։

Ակումբի բժշկական թիմը մոտ ժամանակում կանցկացնի անհրաժեշտ ստուգումներ՝ հասկանալու համար, թե որքան լուրջ է վնասվածքը և որքան ժամանակ Մխիթարյանը կարող է բացակայել խաղերից։

Leave a Comment