Անկարայի ակտիվ չեզոքությունը Իրաի շուրջ և Ադրբեջանի սանձահարումը

Անկարայի ակտիվ չեզոքությունը Իրաի շուրջ և Ադրբեջանի սանձահարումը

Արդեն հստակ կարելի է ասել, որ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմում Թուրքիան  որդեգրել է «Ակտիվ չեզոքության» մարտավարությունը։ Դա զգուշավորություն է, որ բխում է սառը հաշվարկներից։

Անկարան առաջին իսկ օրվանից հայտարարեց, որ թույլ չի տա իր տարածքն ու ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար և իր այդ կոնցեպտից չի հաժարվել անգամ պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց։ Ընդ որում՝ Անկարայի այս հստակ դիրքավորումը երկու անգամ ենթարկվել է փորձության։ Պաշտոնապես հայտարարվեց, թե ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի տարածքում տեղակայված ՀՕՊ համակարգերը որսացել են իրանական երկու հրթիռ, որոնք վտանգավոր կերպով մոտեցել էին թուրքական օդային տարածքին։ Այս միջադեպին Անկարան արձագանքեց կոշտ, բայց ոչ հարձակողական. Թեհրանին ուղղվեց խիստ նախազգուշացում՝ «զերծ մնալ սխալներից», սակայն միաժամանակ հասկացվեց, որ Թուրքիան չի ձգտում պատասխան հարված հասցնել կամ միանալ կոալիցիային։

2026թ․ մարտի 11-ին՝ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պատերազմը պետք է անհապաղ կանգնեցվի, նախքան այն կկլանի ողջ տարածաշրջանը։ Նա նշեց, որ Անկարան պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն, ներառյալ՝ միջնորդությունը և երաշխավորի կարգավիճակը, որպեսզի կողմերին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և փրկի տարածաշրջանը քաոսից։ Չնայած թվում է, թե Թուրքիան կարող էր օգտվել ստեղծված առիթից՝ Իրանի տարածաշրջանային ազդեցության թուլացումն իր շահերին ծառայեցնելու համար, սակայն, պատերազմի այս փուլում գործում է լրիվ այլ տրամաբանությամբ, ինչի համար ունի 4 հիմնական պատճառ։

Թուրքական վախերը

Առաջին՝ փախստականների սպասվող աղետ. Իրանի պետականության հնարավոր փլուզումը, ընդհուպ Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողությունները, ինչի մասին արեն իսկ խոում են ԱՄՆ-ի ռազմաքաղաքական և հանրապետական իսթեբլիշմենթում, դեպի Թուրքիա կուղղորդի առնվազն 5-ից 10 միլիոն փախստականի, ինչը կկործանի թուրքական առանց այն էլ խարխուլ տնտեսությունը։ Ընդ որում՝ հաշվի առնելով, որ նրան սահմանակից տարածքները առավելապես բնակեցված են քրդերով, Թուրքիա տեղափոխվողների գերակշռող մասը լինելու են հերց այս էթնիկական տարրը։

Երկրորդ՝ քրդական ինքնավարության հզորացում. Իրանի արևմուտքում կենտրոնական իշխանության վակուումըանխուափելիորեն հանգեցնելու է քրդական գործոնի ակտիվացմանը, ինչը Անկարան ընկալում է որպես մահացու սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը։ Խնդրը Թուրքիայի համար ավելի է սրվում, որովհետև տեսնում են, թե ինչպես է քրդական գործոնն արհեստականորեն քաղաքականացվում հենց պատերազմը սկսողների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Իսրայելին սա ձեռնտու է նաև հետագայում հակաթուրքական կոմպանիայի շրջանակներում քրդական գործոնից օգտվելու համար։

Երրորդ՝ Էներգետիկ մեկուսացում. Իրանական էներգակիրների մատակարարման դադարեցումը Թուրքիային կդնի այլընտրանքային, բայց ավելի թանկ աղբյուրներից կախվածության մեջ։ Չի բացառվում, որ ակտիվ հակաիրանական կոալիցիայի մեջ ներքաշվելու դեպքում Իրանը կթիրախավորի նաև Թուրքիայի նավթագազային տարանցիկ հանգույցները։

Չորրորդ՝ Իսրայելի պրովոկացիայի զոհ դառնալը և տարածաշրջանային հեգեմոնաիայի հաստատումը․ Թուրքիայում հիմնավոր կասկածներ ունեն, որ Իսրայելը փորձում է իրենց ներքաշել լրջագույն ռազմաքաղաքական ավանտյուրայի մեջ։ Թել Ավիվը, որը ցանկանում է ընդլայնել հակաիրանական կոլաիցիան, թուրքական ներգրավվածությամբ շահագրգիռ է կրկնակի․ նախ «Թուրքիայի ձեռքերով կրակից իր համար շագանակներ հանելու», ապա նաև Անկարային դրդելով ուղիղ բախման Իրանի հետ, թուլացնելով երկու իսլամական տերություններին էլ և ճանապարհ բացելով հետպատեազմյան իսրայելական տարածաշրջանային գերիշխանության համար։

Հենց թուրքական ճնշման, հանգամանքով է բացատրվում նաև Նախիջևանի տարածքին ԱԹՍ-ներով հարվածներից հետո ադրբեջանական կոշտ դիքրորոշումների նույնքան կտրուկ տեղատվությունը։

Ադրբեջանի նախագահն այդ հարվածների համար մեղադրեց իրանական կողմին՝ հանձնարարելով բանակը բերել առաջին աստիճանի ռազմական վիճակի։ Այդ երկրի ԶՈւ-ն արդեն մեծ ուժեր էր տեղակայել Իրանի հետ սահմանին։ Բաքուն դիտավորյալ անտեսում էր դեպքը հետաքննելու մասին Թեհրանից հնչող ակնարկները և այնպիսի տպավորություն էր ստեղծել, թե հարմար պահի է սպասում Իրան ներխուժելու համար։

Սակայն այդ միջադեպից ընդամենը երկու օր անց հեռախոսազրույց տեղի ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև։ Զրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, թե Թուրքիան լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին։ Սակայն ուշագրավն այն էր, որ հենց այդ խոսակցությունից հետո Բաքուն կտրուկ փոխեց իր հակաիրանական հռետորաբանությունը։ Եվ դա թուրքական դիվանագիտության տակտիկական հաղթանակն էր։

Հարձակումից անմիջապես հետո Անկարան Թեհրանին ուղղեց հստակ և աներկբա ուղերձ. Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է։ Թուրքիան Իրանին հասկացրեց, որ էսկալացիայի շարունակությունը կստիպի Անկարային վերանայել իր չեզոքությունը։ Միևնույն ժամանակ, սակայն, ըստ էության, Անկարան Թեհրանին առաջարկեց ելք՝ խուսափելու նրա դեմ երկրորդ ճակատի բացումից․ «պաշտոնապես մաքրվել» մեղադրանքներից և հրապարակավ հերքել առնչությունը հարձակմանը՝ դրանով իսկ զրկել Բաքվին պատասխանելու հիմքից։

Վճռորոշ զանգը. Թեհրանի նահանջը

Հենց դրանով կարելի է բացատրել մարտի 10-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի զանգը Իլհամ Ալիևին, որի ընթացքում  Փեզեշքիանը հայտարարեց, որ Իրանը կապ չունի հարձակման հետ և շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հակամարտությամբ։ Այս հավաստիացումը Թուրքիայի հաղթանակն էր. Անկարան կարողացավ ստիպել Իրանին՝ պաշտոնապես արդարանալ Բաքվի առաջ՝ փոխարենը երաշխավորելով, որ Թուրքիան թույլ չի տա Ադրբեջանի ներքաշումը հակաիրանական կոալիցիայի մեջ։

Մարտի 11-ից արդեն ականատես եղանք ադրբեջանական քարոզչամեքենայի կտրուկ շրջադարձին․ «երկաթե բռունցքի» և «անողոք պատժի» մասին հայտարարությունները արագ փոխարինվեցին «երրորդ ուժերի» և «արտաքին սադրանքների» մասին վարկածներով, Բաքուն բացեց բեռնափոխադրումների հաղորդուղիները Իրանի համար։ Սա հստակ ուղրեձ էր Անկարայից աշխարհին և Ադրբեջանին որպես հակաիրանական երկրորդ ճակատ դիտարկող Իսրայելին, որ տարածաշրջանում իրավիճակը վերահսկվում է իր կողմից։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment