Մոսկվայում տրամվայներ են բախվել. կան վիրավորներ

Մարտի 15-ի առավոտյան Վոլոկոլամսկի մայրուղու շրջանցիկ հատվածում բախվել են երկու տրամվայներ, ինչի հետևանքով դրանցից մեկը դուրս է եկել գծերից։ Տեի ունեցածի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:

Իրավապահ մարմինների աշխատակիցները TASS-ին հայտնել են, որ վիրավորներից 11-ը գտնվում են ծանր վիճակում։

Բախման պահին երկու տրամվայներում եղել է մոտ 70 մարդ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տրամվայներից մեկը դուրս է եկել գծերից տեխնիկական անսարքության պատճառով։

Leave a Comment