Վարդենիսցիները հարցման ընթացքում խոսել են անվտանգային, սոցիալական խնդիրներից, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

• Թուրքերը մեր դուշմանն են, մեր թշնամին, մեր «պրոտիվը»: Նրանք հայի լավը չեն ուզում: Շան հետ ընկերություն անելիս փայտ պետք ա պահես, թշնամին մնում ա թշնամի, ինչ ուզում ես արա… Պետք է սահմանների պաշտպանությունը, սահմանները լավ կահավորենք, հզորացնենք ու զենք պիտի ուենանք:

• Աղքատության մեջ է ժողովուրդը, հազիվ են գոյատևում մարդիկ…
• Վարդենիսի գյուղերին տիրություն անող չկա, Անիի ավերակ փոսեր են, ոչ կոշիկ ա դիմանում, ոչ ավտո…
• Չորս էրեխեքի հայր եմ, բայց չգիտեմ ինչ ա լինելու մեր էրեխեքի ճակատագիրը:

• Հայաստանի ապագա վարչապետը ուժեղ մարդ պետք է լինի:
• Հաջորդ վարչապետը պետք է մտածի ոչ թե իր գրպանի, այլ ժողովրդի, սերունդների մասին:

• Հիմա ոնց ապրես…մարդիկ գնում են, ապագայի անորոշությունից չգիտեն` ինչ անեն…
• Որ պիտի աշխատեմ ու տանեմ վարկերը մուծեմ, մեզ ինչ կմնա… մանր-միջին բիզնեսի վիճակը ծանր ա…
• Իշխանությունները հանգիստ, առանց խոսքերի, կամաց կամաց դատարկում են Վարդենիսն ու գյուղերը… հատուկ ծրագիր է արվում, որ մարդիկ դուրս գան…

• Ամեն ինչը թանկացնում են…
• Մի քանի ժամ է` կանգնած ենք խանութի մոտ, ոչ առևտուր կա, ոչ մարդ կա: Գնում ապրանք են բերում, բայց որ առևտուր չկա, ամեն ինչի ժամկետը անցնում է։
• Կուզեմ մի քիչ հարկերը իջեցնեն, էս միջին ու մանր բիզնեսի վրա ուշադրություն դարձնեն։ Գոնե մի քիչ իջեցնեն էդ հարկերի շեմը, որ մենք էլ կարողանանք էդ հարկի տակից դուրս գանք…
• Բիզնեսը փակվում է, մարդկանց տարիների աշխատանքը, տարիների քրտինքը կորչում է, ամեն ինչ փակվում է:

• Մեր մոտ ամեն ինչ փակել են, պասպորտի սեղան կար, էդ էլ փակեցին, ախր ինչի՞ պիտի էդ մի պասպորտի համար հասնենք Մարտունի, ժամերով հերթ կանգնենք: Բանկն էլ են փակել…
• Այստեղ աշխատատեղ գոյություն չունի։ Մեր մասին մտածող չկա։ Էսօրվա 10000 դրամը հազիվ մեկ օրվա սնունդի է բավականացնում: Այն ժամանակ 10000 դրամով կարող էիր մեկ շաբաթ ապրել, հիմիկվա 10000 դրամով կարաս ապրես 1 օր։ Ամեն ինչը թանկացնում է, 10000 ավելացնում է, ասում է` դե ապրեք… Իշխանությունը թող գները էժանացնի, էդ 10000-ը չբարձրացնի։ Մի՛ թանկացրու գները, էդ 10000 դրամն էլ քեզ պահիր… Ապագա չկա, դրանք միայն խոսքեր են, ուրիշ ոչինչ…