
«Էսօր կան, որ ասում են՝ մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղության: Էս խաղաղությունից նահանջելը, շեղվելը նշանակում է բոլորովին ուրիշ բան: Նշանակում է՝ պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության»,- գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ երբ ասում են ավելի լավ խաղաղություն, պետք է բացատրեն, թե ոնց, կամ որն է այդ ավելի լավ խաղաղությունը:
«Այդ մարդկանց խոսույթը վերլուծելով՝ ես գալիս եմ հետևյալ եզրակացության. մարդիկ ուզում են պատերազմ հանուն ավելի լավ խաղաղության: Դա աբսուրդ է»,- ընդգծել է Փաշինյանը: